Ադելը պաշտոնապես հայտարարել է իր ամուսնության մասին (լուսանկար)
Բրիտանացի սիրված երգչուհի Ադելը պաշտոնապես հայտարարել է ամուսնության մասին՝ իր երեխայի հայր Սայմոն Քոնեքիի հետ:
Ադելի և Քոնեքիի ամուսնության մասին լուրերը վաղուց էին տարածվել, բայց դերասանուհին միայն հիմա է հաստատում այդ տեղեկությունը:
Ամուսնության մասին Ադելը հայտնել է ավստրալական Բրիսբեն քաղաքում ունեցած համերգի ընթացքում` Someone Like You երգի մասին պատմելու ընթացքում:











