Մոնիկա Բելուչին՝ Մոնտե Կառլոյի կինոփառատոնին (լուսանկարներ)
Աշխարհում ամենահայտնի ու սիրված իտալուհիներից մեկը՝ դերասանուհի Մոնիկա Բելուչին, շարունակում է մոլորակի տարբեր անկյուններում մասնակցել կինոփառատոների:
Բելգրադից հետո սևահեր գեղեցկուհին մեկնել է Մոնտե Կառլո, որտեղ կայացած կինոփառատոնի շրջանակում հատուկ մրցանակ է ստացել «Կինոյում ունեցած ավանդի համար»:
«Դերասանուհի դառնալը հավասարազոր է ինքնասպանություն գործելուն: Քո էությունը չի հետաքրքրում ոչ մեկին՝ ո՛չ ռեժիսորին, ո՛չ նկարահանող խմբին և առավել ևս՝ ո՛չ էլ երկրպագուներին: Չկործանվելու համար պետք է հստակ տարանջատել մտացածին կյանքն իրականից», -փիլիսոփայել է գեղեցկուհին:
Ստորև առաջարկում ենք Tatler-ի ուշագրավ ֆոտոշարքի միջոցով տեսնել, թե ինչ կերպարով է ներկայացել սիրված դերասանուհին Մոնտե Կառլոյի կինոփառատոնին.















