Երկվորյակով հղի Բեյոնսեն հրապարակել է ընտանեկան նոր լուսանկարներ (ֆոտոշարք)
Հայտնի երգչուհի Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի և դստեր՝ փոքրիկ Բլյու Այվիի հետ ներկա է գտնվել «Գեղեցկուհին և հրեշը» դիսնեյյան ֆիլմի պրեմիերային:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 35-ամյա աստղը, օգտվելով առիթից, բազմաթիվ նոր լուսանկարներ է արել ընտանիքի անդամների հետ ու դրանցով կիսվել սոցցանցերում:
Լոս Անջելեսում կայացած միջոցառման ժամանակ Բեյոնսեն կրել է վառ կանաչ Gucci զգեստ, որն ի ցույց է դրել երգչուհու՝ օր օրի մեծացող փորը:
Նշենք, որ Բեյոնսեի և Ջեյ Զիի երեխաները (աղջիկ և տղա-Tert.am) ծնվելու են ամռանը:




















