Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը մարտի 10-ին կներկայացնի Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երգը

20:34 • 07.03.17

Ամերիկացի երաժիշտ, երգիչ և երգահան Քրիս Քորնելն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ձայնագրում է իր հեղինակած «Խոստումը» երգը, որը ներկայացվելու է մարտի 10-ին:

Որպես առաջատար դաշնակահար և երգերի հեղինակ հայտնի Քորների նոր երգը հնչելու է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում, որը նկարահանվել է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: Ֆիլմում հնչելու է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի երգը:

Օսկար Այզեքի, Շառլոտ Լը Բոնի և Քրիստիան Բեյլի գլխավոր դերակատարությամբ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է օգոստոսի 21-ին: Ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմը նկարահանվել է Survival Pictures ընկերության կողմից, որպես պրոդյուսեր հանդես է եկել Էրիկ Եսրայլյանը, իսկ կինոթատրոններում ցուցադրությունը կայանալու է Open Road Films ընկերության ջանքերով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվել էր ֆիլմի նոր թրեյլերը:

 

 

 

Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը մարտի 10-ին կներկայացնի Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երգը