Սթիվեն Սփիլբերգն առաջին անգամ Թոմ Հենքսի ու Մերիլ Սթրիփի մասնակցությամբ ֆիլմ կնկարահանի

14:02 • 07.03.17

Համաշխարհային ճանաչում ունեցող օսկարակիր դերասաններ Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսն առաջին անգամ միասին նույն ֆիլմում կնկարահանվեն, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կինոնկարի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է:


Հայտնի է, որ ֆիլմը, որի գործողությունները ծավալվելու են 1970-ականների ԱՄՆ-ում, կոչվելու է The Post: Այն պատմելու է պետական գաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող լրագրողի մասին, որը լուրջ մարտահրավեր է նետում իշխանություններին:


Իրական դեպքերի հիման վրա նկարահանվելիք ֆիլմում Հենքսը կմարմնավորի The Washinghton Post-ի նախկին գլխավոր խմբագիր Բեն Բրեդլիին, իսկ Սթրիփը՝ լրագրող Քեթրին Գրեհեմին:

 

Սթիվեն Սփիլբերգն առաջին անգամ Թոմ Հենքսի ու Մերիլ Սթրիփի մասնակցությամբ ֆիլմ կնկարահանի