Քիմ Քարդաշյանը մասնակցել է «Օուշենի 8 ընկերները» ֆիլմի նկարահանումներին (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին մասնակցել է «Օուշենի 8 ընկերները» (Ocean's Eight) ֆիլմի նկարահանումներին, ինչի կապակցությամբ կրել է սեքսուալ մարմնաձևերն ի ցույց դնող թափանցիկ զգեստ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 36-ամյա աստղն արդեն 2-րդ անգամ է մասնակցում այս ֆիլմի նկարահանումներին: Առաջին անգամ Քարդաշյանը նկարահանվել էր հունվարին՝ կրելով այս նույն զգեստը:
Պարբերականը մանրամասնում է, որ ֆիլմի նկարահանումները, որոնք ղեկավարում է ռեժիսոր Գարի Ռոսը, ընթանում են Նյու Յորքում՝ Մետրոպոլիտեն թանգարանի տարածքում:
Նշենք, որ Քարդաշյանը ֆիլմում նկարահանվող միակ աստղը չէ: Կինոնախագծի շրջանակում նրա գործընկերներն են Ռիհանան, Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշետը, Հելենա Բոհեմ Քարտերը, Էն Հեթուեյը, Ադրիանա Լիման, Աննա Վինտուրն ու երգիչ Զեյն Մալիքը:
«Օուշենի 8 ընկերները» կինոնկարը հոլիվուդյան հանրահայտ «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի «սփին-օֆն» է, որը պատմում է խոշոր չափերի կողոպուտ նախապատրաստող 8 կանանց մասին: Գլխավոր դերակատարը Սանդրա Բուլոքն է:




















