Գերմանիայի բանտերից մեկում ԻՊ-ի հետևորդներին փորձում են ճիշտ ուղու վրա կանգնեցնել թատրոնի միջոցով (տեսանյութ)

15:16 • 07.03.17

Գերմանական Վիսբադեն քաղաքի բանտում կա 300-ից ավելի կալանավոր, որոնց մեծ մասն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայից և Իրաքից հետ եկած հետևորդներն են:


Ինչպես նշում է The Guardian-ը, բանտի ղեկավարությունն իրականացնում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում փորձ է արվում ԻՊ-ի հետևորդներին և մյուս հանցագործներին ճիշտ ուղու վրա կանգնեցնել, շեղել ծայրահեղական գաղափարներից՝ արվեստի միջոցով:


Վիսբադենում գործում է Գերմանիայում իր տեսակի մեջ առաջին բանտային թատրոնը, որտեղ որպես «դերասաններ» են հանդես գալիս ազատազրկվածները՝ բարձրաձայնելով իրենց հուզող թեմաները:


Նշվում է նաև, որ բանտում անցկացվում են Ղուրանի ուսումնասիրության դասընթացներ, որի ժամանակ հմուտ իմամը փորձում է նախկին ծայրահեղականներին բացատրել, որ ԻՊ-ի գաղափարները որևէ առնչություն չունեն իսլամի սկզբունքների հետ:

 

 

Գերմանիայի բանտերից մեկում ԻՊ-ի հետևորդներին փորձում են ճիշտ ուղու վրա կանգնեցնել թատրոնի միջոցով (տեսանյութ)