Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ սեզոնի «թիզերները»
«Գահերի խաղը» (Game of Thrones) հանրահայտ հեռուստասերիալի 7-րդ սեզոնի կարճ տեսահոլովակները կամ, այսպես կոչված թիզերները, արդեն հասցրել են հայտնվել համացանցում: Այդ մասին հաղորդում է The Independent-ը:
«Գահերի խաղը» ֆենթըզի ժանրի սիրված հեռուստասերիալը սկսել է ցուցադրվել 2011 թվականից: Այն ներկայացվել է «Էմմի» մրցանակի միանգամից 10 անվանակարգերում:
Սերիալի գրական հիմքը Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարն է: «Գահերի խաղի» նախավերջին՝ յոթերորդ սեզոնը կցուցադրվի 2017 թ.-ին, սակայն դրա ճշգրիտ ամսաթիվն առայժմ հայտնի չէ:










