Սկարլետ Յոհանսոնն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան

12:00 • 08.03.17

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնն ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ լրագրող Ռոմեն Դորիակից պաշտոնապես բաժանվելու համար:


Ինչպես հայտնում է The New York Post-ը, հայցը ներկայացվել է Մանհեթենի Գերագույն դատարան, սակայն զույգի բաժանման մասին հայտնի է դարձել մի քանի ամիս առաջ:


Յոհանսոնը նշել է, որ Դորիակի հետ ամուսնությունն «անվերադարձ կործանված է»:


Աղբյուրը մանրամասնում է, որ հոլիվուդյան աստղը դատարանին խնդրել է միանձնյա խնամակալություն նշանակել 3-ամյա դստեր՝ Ռոուզ Դորոթի Դորիակի համար: Սակայն դերասանուհու ամուսինը մտադիր է վիճարկել հայցն ու իր հետ Ֆրանսիա տանել երեխային:

Սկարլետ Յոհանսոնն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան