Ժիրինովսկին և Կոբզոնը երգով են շնորհավորել ՌԴ Պետդումայի կին պագամավորների տոնը (տեսանյութ)
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և ՌԴ Պետդումայի` մշակույթի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը կատարել են «Նադեժդա» հայտնի երգը Պետդումայում Կանանց միջազգային օրվա առթիվ կայացած ընդունելության ժամանակ:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, նման հանդիսավոր միջոցառում այս տարի անցկացվում է երրորդ անգամ: Ավելի վաղ Պետդումայում տոնել են փետրվարի 23-ն ու առաջին կին տիեզերագնած Վալենտինա Տերեշկովայի հոբելյանը:
Շենքի Ոսկյա սրահում հավաքվել էին գործող և նախկին պատգամավորներ, սենատորներ, նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: ՄԻջոցառման ժամանակ այլ երաժշտական անակնկալներ ևս եղել են: Հյուրերի համար ելույթ են ունեցել սաքսոֆոնահար Իգո Բուտմանը, ով կատարել է «Բրեմենյան երաժիշտները» մուլտֆիլմից հայտնի «Աշուղի սերենադը» երգը:










