Վայրի բնության ներկայացուցիչները` կանադացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Կանադացի ճարտարապետ Վալերի Դերոմ Մասի երկրորդ մասնագիտությունը լուսանկարչությունն է, իսկ ամենասիրված հոբբին` լեռնագնացությունն ու բնության հետ շփումը:
Bored Panda-ն գրում է, որ աղջիկը հիմնականում հեղինակում է բնանկարներ, և զարմանալի չէ, որ նրա աշխատանքների գլխավոր հերոսները վայրի կենդանիներն ու թռչուններն են:
«Լուսանկարչությունը դարձել է հիմնական լեզուն, որով ես խոսում եմ. կենդանիները հաղորդակցվում են ինձ հետ իրենց աչքերից շողացող անկեղծության միջոցով: Ամեն անգամ, երբ վայրի կենդանիներ եմ լուսանկարում, գիտակցում եմ` սա մի մեծ պարգև է, որը խաղաղ լինելու հնարավորություն է տալիս ինձ», - պատմել է աղջիկը:
Վալերիի խոսքով` ամենադժվար գործը վայրի թռչուններին լուսանկարելն է, քանի որ այս հարցում մեծ համբերություն է պահանջվում:
«Ես սերմեր եմ դնում ափիս մեջ և սպասում, երբեմն` շատ երկար: Երբ թռչունները սովորում են իմ ներկայությանն ու նստում ձեռքիս, սկսում եմ լուսանկարել նրանց», - ասել է նա:
Աղջիկը խոստովանել է, որ իր սիրելի զբաղմունքի անբաժանելի մասը բնության հանդեպ սերն է. նա չի կարող ապրել առանց այն զբացողության, որը ստանում է բնության մի մասը դառնալով:




















