Սթիվեն Սփիլբերգը և Ջեյ Ջեյ Աբրամսը միավորվել են՝ սիրիացի փախստական աղջկա մասին ֆիլմի նկարահանման համար
Հոլիվուդյան ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Ջեյ-Ջեյ Աբրամսը միավորվել են` հանդես գալով որպես «Հույսն ավելի ուժեղ է, քան ծովը» (A Hope More Powerful Than the Sea) գրքի էկրանավորման պրոդյուսերներ:
Այս մասին տեղեկացնում է Entertainment Weekly-ն` նշելով, որ ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գործակալության ղեկավար Մելիսա Ֆլեմինգի վեպը պատմում է փախստական սիրիացի աղջկա` Դոա Ալ Զամելի իրական պատմությունը: Նա հեռանում է հայրենիքից քաղաքացիական պատերազմի պատճառով և կացարան փնըրելով վտանգավոր ճանապարհորդության է մեկնում Միջերկրական ծովով:
Paramount Pictures կինոընկերությունը և Սփիլբերգի պրոդյուսերական ընկերությունը հաստատել են, որ ստացել են գրքի էկրանավորման իրավունքը:










