Սիրիայում գողացված հնագույն քրիստոնեական գիրքը հայտնաբերվել է Թուրքիայում (լուսանկար)

14:08 • 09.03.17

Ռազմական գործողությունների կիզակետում գտնվող Սիրիայի պատմական թանգարաններից մեկից գողացված հնամենի քրիստոնեական գիրքը հայտնաբերվել է թուրքական Բուրսայում ու առգրավվել իրավապահների կողմից:


Ինչպես հայտնում է hurriyetdailynews.com-ը, եղնիկի կաշվից պատրաստված գիրքը զարդարված է ոսկով ու էջերին պարունակում է Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, խաչերի, կենդանիների պատկերներ, հոգևոր տեքստեր:


Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել է 6 մարդ, որոնք փորձել են գիրքը վաճառել համացանցի միջոցով:


Այժմ 17 էջանոց գիրքը գտնվում է Բուրսայի թանգարանում:

 

 

Սիրիայում գողացված հնագույն քրիստոնեական գիրքը հայտնաբերվել է Թուրքիայում (լուսանկար)