Հարրի Փոթերում խաղացած դերասանը լուրջ վթարի է ենթարկվել

03:29 • 09.03.17

Բրիտանացի դերասան Ջիմ Թավարեն, ով հանդես է եկել որպես հյուրանոցի սեփականատեր՝ Հարրի Փոթերի մասին պատմող երրորդ ֆիլմում, վթարից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:


Այս մասին պատմել է նրա կինը՝ Լորան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Լորայի խոսքով՝ Թավարեն մարտի 6-ին լուրջ վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կոտրվել են նրա տասնհինգ կողոսկրերը, վնասվածքներ կան նաև կրծքի ու վզի շրջանումԼ


Լորան հավելել է, որ ամուսնուն արդեն կրկնակի արյան փոխներարկում են արել և այժմ պատրաստում են առաջին ծանր վիրահատությանը։

Հարրի Փոթերում խաղացած դերասանը լուրջ վթարի է ենթարկվել