Ջասթին Բիբեր ներկայացած ավստրալացուն մեղադրում են երեխաների նկատմամբ ոտնձգությունների հարյուրավոր դեպքերի համար

13:12 • 09.03.17

Կանադացի հանրահայտ երգիչ Ջասթին Բիբեր ներկայացած ավստրալացու նկատմամբ առաջադրվել է սեռական բնույթի 931 հանցագործության մեղադրանք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ինչպես հայտնում է Քուինսլենդ նահանգի ոստիկանությունը, 42-ամյա տղամարդը ներկայացել է որպես Բիբեր և խնդրել երեխաներին իրենց անկեղծ լուսանկարներն ուղարկել իրեն:


Իրավապահ մարմինների տվյալներով՝ տղամարդը երեխաների հետ շփման համար օգտագործել է տարբեր առցանց հարթակներ՝ այդ թվում Facebook և Skype:


Բացի անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներից՝ տղամարդուն առաջադրվել են մեղադրանքներ երեք բռնաբարության համար:


Ոստիկանությունը կոչ է արել Ջասթին Բիբերի երիտասարդ երկրպագուներին և նրանց ծնողներին զգոնություն դրսևորել:


Ոստիկանությունը նշել է, որ տղամարդը հավանաբար շփվել է տարբեր երկրներից երեխաների հետ: Նա դատարանի առաջ կկանգի Բրիսբենում, ապրիլի 6-ին:

 

Ջասթին Բիբեր ներկայացած ավստրալացուն մեղադրում են երեխաների նկատմամբ ոտնձգությունների հարյուրավոր դեպքերի համար