Նիկոլ Քիդմանը բացատրել է, թե ինչու էր այդքան տարօրինակ կերպով ծափահարում «Օսկարի» ժամանակ (շարժանկար)
«Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ ամերիկյան և միջազգային մամուլի ուշադրությունից չէր վրիպել դերասանուհի Նիկոլ Քիդմանի ծափահարելու եղանակը:
Ինչպես գրում է Mashable-ը, որոշ ԶԼՄ-ներ դերասանուհու ծափահարությունը որակել են որպես ամենաավանգարդը: Այսօր Kyle and Jackie O ռադիոշոուի ժամանակ Քիդմանը պատմել է, թե ինչու է այդպես ստացվել:
«Շատ անհարմար էր, բայց ես այդպիսին եմ, ես ուզում էի ծափահարել: Շատ բարդ էր, քանի որ հսկայական մատանի կար մատիս, որն, ի դեպ, իմը չէր: Ես վախենում էի կոտրել այն», - մեկնաբանել է Քիդմանը:
Դերասանուհին հավելել է, որ չէր կարող չծափահարել. բոլորը կսկսեին քննարկել, թե ինչու ինքը շի ծափահարել:











