Իսլամիստների կողմից պայթեցված գերեզմանավայրի փլատակների տակ հայտնաբերվել է 2.600 տարվա «պալատ» (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլում պայթեցրել են Հովնան մարգարեի դամբարանը, որի փլատակներն ուսումնասիրելու ժամանակ հնագետներն արել են ուշագրավ հայտնագործություն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մասնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 650թ. կառուցված «պալատ», որը դարեր շարունակ գտնվել է Սուրբ Հովնանի դամբարանի տակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԻՊ-ը դամբարանը պայթեցրել էր 2014թ. հուլիսին՝ առաջացնելով միջազգային հանրության զայրույթը:
Մոսուլի տվյալ հատվածն իսլամիստներից ազատագրելուց հետո հնագետների խումբը գործի է անցել փլատակների տեղանքում: Աշխատանքների ընթացքում նրանք հայտնաբերել են ԻՊ անդամների կողմից փորված թունելներ, որոնք տարել են դեպի ստորգետնյա «պալատ»: Ենթադրվում է, որ իսլամիստներն այնտեղ գանձեր ու պատմամշակութային արժեքավոր իրեր են փնտրել:
Հնագետների խոսքերով՝ այժմ «պալատը» փլուզման վտանգի տակ է:




















