Հայ օպերային երգչուհին հայտնվել է BBC-ի ամենամյա երաժշտական մրցույթի եզրափակչում

18:20 • 10.03.17

Օպերային երգչուհի, սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) կողմից Կարդիֆում անցկացվող երիտասարդ օպերային կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ: 

Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, BBC-ի երաժշտական մրցույթի եզրափակչում կմրցեն 20 երիտասարդ երգիչներ: Եզրափակչի մասնակիցներն ընտրվել են տարվա ընթացքում աշխարհի 6 երկրից. 400 հավակնորդից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 20-ին: Մրցույթի համար սահմանված մրցանակը կազմում է 15 000 ֆունտ ստերլինգ:

2017-ի հունիսին կայանալիք եզրափակչում Անուշ Հովհաննիսյանը կկատարի 19-րդ դարի հունգար կոմպոզիտոր Ֆերենց Լիստի անավարտ օպերայից մի հատված, որն առաջին անգամ է ներկայացվելու հասարակությանը:

Անուշ Հովհաննիսյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի շրջանավարտ է: 30-ամյա երգչուհին մի շար մրցանակների է արժանացել Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

 

 

Հայ օպերային երգչուհին հայտնվել է BBC-ի ամենամյա երաժշտական մրցույթի եզրափակչում