Բրիտանացի մասնագետները հայտնել են գրող Ջեյն Օսթինի մահվան հնարավոր պատճառը

10:52 • 10.03.17

Բրիտանական գրադարանի գրականագետների կարծիքով` անգլիացի գրող Ջեյն Օսթինը կյանքի վերջին տարիներին կորցրել է տեսողությունը, այնուհետ մահացել, ամենայն հավանականությամբ, մկնդեղով թունավորվելու հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ մինչ այժմ կնոջ վաղաժամ մահվան պատճառը (41 տարեկան) պարզ չի եղել և տարբեր ենթադրությունների առիթ է դարձել:

Գրականագետների կարծիքով` 17-18-րդ դարերի սահմանագծին ծանր մետաղները, մասնավորապես` մկնդեղը, մտել են որոշ դեղերի բաղադրության մեջ, որոնք կարող էր ընդունել Օսթինը:

Մասնագետները ենթադրում են, որ մկնդեղով թունավորվելը կարող է լինել գրողի մահվան պատճառը:

Անգլիացի գրող Ջեյն Օսթինը եղել է բրիտանական գրականության ռեալիզմի «ազդարարը»` հեղինակելով «կանացի» և խրատական վեպեր: Նրա ամենահայտնի աշխատանքների թվում են «Զգացում և զգացմունքայնություն»,  «Հպարտություն և նախապաշարմունք» և «Բանականության փաստարկներ» վեպերը:

Բրիտանացի մասնագետները հայտնել են գրող Ջեյն Օսթինի մահվան հնարավոր պատճառը