Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար-2»-ը չի թողարկվի 2018-ին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար-2» ֆիլմը չի թողարկվի 2018-ին:
Այս մասին տեղեկացնում է Entertainment Weekly պարբերականը` հիշեցնելով, որ սկզբնապես հայտնի էր դարձել, որ մեծ հաջողություն գրանցած ֆիլմի շարունակությունը էկրան է բարձրանալու հաջորդ տարվա դեկտեմբերին: Այժմ ամերիկացի ռեժիսորի խոսքով` «թողարկման ժամկետի մասին հստակ ոչինչ չի ասվել»:
Ինչպես Քեմերոնը մեկնաբանել է, աշխատանքներ են տարվում «Ավատարի» ոչ թե մեկ այլ միանգամից 4 շարունակության ուղղությամբ: Նկարահանման աշխատանքները ռեժիսորը համեմատել է ՀԷԿ-ի կառուցման հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երրորդ «Ավատարի» թողարկումը նախատեսված էր 2020-ին, չորրորդինը` 2022-ին, իսկ հինգերորդինը` 2023-ին:










