Օրիգինալ ձևով հայտնի է դարձել «Գահերի խաղ»-ի նոր եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը (տեսանյութ)

11:49 • 10.03.17

Ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր՝ 7-րդ եթերաշրջանի պրեմիերան կայանալու է 2017թ. հուլիսի 16-ին, ինչի մասին նշվում է հեռուստասերիալի թվիթերյան միկրոբլոգում:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Գահերի խաղ»-ի 7-րդ եթերաշրջանը լինելու է շատ ավելի կարճ ու 10-ի փոխարեն բաղկացած է լինելու 7 սերիայից:


Նշենք, որ նոր եթերաշրջանի կարճ տեսահոլովակները կամ, այսպես կոչված, թիզերները, արդեն հասցրել են հայտնվել համացանցում:


Ամենից շուտ պրեմիերայի ամսաթիվն իմացել են Facebook-ի օգտատերերը։ Նրանք կարողացել են առցանց ռեժիմում հետևել սառցե խորանարդի հալման գոծընթացին, որի վրա գրված է եղել ամսաթիվը՝ 07.16.17։

 

 

«Գահերի խաղը» ֆենթըզի ժանրի սիրված հեռուստասերիալը սկսել է ցուցադրվել 2011 թվականից: Այն ներկայացվել է «Էմմի» մրցանակի միանգամից 10 անվանակարգերում: Սերիալի գրական հիմքը Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարն է:

 

Օրիգինալ ձևով հայտնի է դարձել «Գահերի խաղ»-ի նոր եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը (տեսանյութ)