Հռոմի Պապը՝ Rolling Stone ամսագրի շապիկին

03:22 • 10.03.17

Հանրահայտ Rolling Stone ամսագրի իտալական տարբերակի մարտի համարի շապիկը զարդարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի դիմանկարը: Ժպտացող Պապի լուսանկարը մակագրված է՝ «Papa Pop», հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Հրատարակության ծավալուն հոդվածը, որը նվիրված է երաժշտական մշակույթին, ներկայացնում է Միլան Հռոմի Պապի մեկօրյա հովվական այցի ծրագրի հիմնական կետերը, այց, որը նշանակված Է մարտի 25-ին:


Ամսագիրը Պապի այցը «պատմական» է որակել: Ֆրանցիսկոս Պապը նման պատվի արժանացել է, քանի որ նրա խոսքերը «լի են ողջախոհությամբ եւ ամենաղքատներին ու դժբախտներին ուղղված ուշադրությամբ»:

Հռոմի Պապը՝ Rolling Stone ամսագրի շապիկին