Մեծ Բրիտանիայում ստեղծվել է Shazam-ի անալոգային՝ նկարներ ճանաչող ծրագիրը
Մեծ Բրիտանիայում ստեղծվել է հայտնի Shazam ծրագրի անալոգային՝ նկարներ ճանաչող և գտնող Smartify ծրագիրը:
Android-ի և iOS-ի օգտատերերը կարող են հեռախոսով նկարել հայտնի արվեստի գործը, և վայրկյանների ընթացքում պարզել դրա անունը, հեղինակին և նկարի պատմությունը, հայտնում է Euromag–ը:
Ըստ ծրագրի ստեղծողների՝ ցուցահանդեսների և պատկերասրահների այցելուներն սյլևս կարիք չեն ունենա հատուկ Էքսկուրսավարների, աուդիո ձայնագրությունների կամ բացատրական գրքույկների: Բավարար կլինի միայն օգտագործել սմարթֆոնը:
Smartify-ի առաջին տարբերակը, որը կհրապարակվի արդեն այս տարվա մայիսին, իր բազայում կունենա Փարիզի Լուվրի, Նյու Յորքի Մետրոպոլիտենի և Լոնդոնի Ուալասսի թվայնացված կտավները:
Որպեսզի տեղեկություններ ստացվեն տվյալ նկարի մասին, պարտադիր չէ, որ դրա բնօրինակը սկան արվի պատկերասրահում: Smartify կարողանում է ճանաչել նաև գրքերի և բացիկների նկարները:










