Ամերիկացին բույսեր է «աճեցնում» կավից և ճենապակուց (լուսանկարներ)

13:40 • 10.03.17

Ամերիկացի ինքնուս քանդակագործ Օուեն Մենը քանդակներ է ստեղծում կավից և ճենապակուց` «աճեցնելով» սուկուլենտ բույսեր:

«4 տարեկան հասակից ինքս եմ պատրաստել իմ խաղալիքները կավից: Քանդակել եմ ամեն ինչ` կենդանիներ, ինքնաթիռներ, զինվորներ և  մարզիկներ: Իրոք պատրաստել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ պատկերացնել: Առաջին կավե ծաղիկը քանդակել եմ 10 տարեկան հասակում. դա եղել է սպիտակ և կարմիր վարդ մայրիկիս համար: Այն ժամանակ գիտեի, որ միշտ հնարավոր է վերադառնալ կավագործությանն ու գումար վաստակել, սակայն սկսել եմ դրանով զբաղվել միայն 26 տարեկանում», - պատմել է Օուենը Bored Panda-ին:

Նշվում է, որ այժմ` 4 տարի անց, տղամարդն արդեն պատրաստել է ծաղիկների մոտ հազար քանդակ, որոնք ակնհայտ գեղեցկությունից բացի նաև խոր իմաստ են կրում: Ամեն մի ծաղիկ յուրահատուկ է, և նա չի պատրաստվում դադարեցնել իր գործունեությունը:

Վարպետի խոսքով` վերջիվերջո աշխարհը կարող է ավելի շատ ծաղիկներ ունենալ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ամերիկացին բույսեր է «աճեցնում» կավից և ճենապակուց (լուսանկարներ)