Ադելը երգերից մեկը նվիրել է համերգի ժամանակ սրտի կաթված ստացած երկրպագուհուն (տեսանյութ)
Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելն Ավստրալիայում կայացած համերգի ժամանակ իր ամենահայտնի երգերից մեկը՝ Take It All-ը, նվիրել է նախորդ օրվա համերգի ժամանակ սրտի կաթված ստացած երկրպագուհուն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա կինը կաթված է ստացել ուրբաթ օրվա համերգի ժամանակ՝ շոուի կեսին, ինչն անչափ վախեցրել էր ոչ միայն ներկաներին, այլև Ադելին: Երգչուհին միառժամանակ ընդհատել էր ելույթը՝ տեղեկանալով, որ հանդիսատեսից ինչ-որ մեկը վատացել է:
«Անցած երեկո համերգիս ժամանակ մի կին վատացավ: Չգիտեմ, թե նրա վիճակը հիմա ինչպես է, բայց ուզում եմ հաջորդ երգս նրան նվիրել՝ ցանկանալով, որ շուտ ապաքինվի»,-ասել է երգչուհին:
Նա նաև հավելել է, որ ամեն ինչ կանի կնոջը գտնելու ու նրա հետ անձամբ զրուցելու համար:










