Ուիլ Սմիթն իրականացրել է 20 տարվա երազանքն ու ցատկել Վիկտորիա ջրվեժից (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Ուիլ Սմիթը որոշել է իրականացնել իր վաղեմի երազանքներից մեկն ու, ապահովագրվելով միայն ռետինե ճոպանով, ցատկել Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին գտնվող Վիկտորիա ջրվեժից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 48-ամյա դերասանի էքստրեմալ թռիչքի ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է ու հրապարակվել ԶԼՄ-ներում: Հետաքրքրական է, որ թռիչքի ընթացքում Սմիթը միացված տեսախցիկը ձեռքում է պահել:
«Սա իսկական խենթություն է: Շատ զիլ տեսանյութ է ստացվելու: Ցատկել Վիկտորիա ջրվեժից. ես այս մասին երազում էի համարյա 20 տարի»,-բղավել է դերասանը:



















