Լեդի Գագան նոր ընտրյալ ունի (լուսանկարներ)
Չեղյալ հայտարարելով իր նախկին սիրեցյալ դերասան Թեյլոր Քինիի հետ նշանադրությունը՝ երգչուհի Լեդի Գագան բավականին արագ կարողացել է նրան փոխարինող գտնել. նա թեժ սիրավեպ է սկսել իր իսկ գործակալի՝ Քրիստիան Կարինոյի հետ, գրում է tatler.ru-ն:
Վերջերս պապարացիները բռնացրել են նորաթուխ զույգին Sunset Tower հյուրանոցի մուտքի մոտ. նրանք միմյանց ձեռք են բռնել և համբուրվել՝ ուշադրություն չդարձնելով թեժ կադր որսացողներին:
Իհարկե, երգչուհու երկրպագուներին այդ փաստն այնքան էլ չի զարմացրել. չէ՞ որ նրանք այդ երկուսի միջև «կայծը» նկատել էին դեռևս «Սուպեր գավաթ-2017»-ի ժամանակ, երբ տրվելով հույզերին՝ Լեդի Գագան իր գործակալին շնորհել է կրակոտ համբույր, որն ակնհայտորեն անցնում էր գործնական հարաբերությունների սահմանը:













