Նիդերլանդների արարքն անպատասխան չի մնա. Չավուշօղլու

23:25 • 11.03.17

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդերլանդների քայլն անպատասխան չի մնա։ ТАСС գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ վերջինս հանդես է եկել Ստամբուլում:

«Դա անպատասխան չի մնա: Մենք կարձագանքեն ինչպես հարկն է: Նիդերլանդների այդ ֆաշիստական քայլը իմ դեմ չի եղել ուղղված` որպես նախարար Չավուշօղլուի, այլ ողջ Թուրքիայի դեմ», - ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուի խոսքով` իր ինքնաթիռը չընդունելու որոշումը «անընդունելի է ինչպես դիվանագիտության, այնպես էլ միջազգային իրվունքի տեսակետից»:

«Որոշ եվրոպական երկրներ և առաջին հերթին Նիդերլանդները հիշեցնում են Երկրորդ աշխարհամարտի տարիների պետությունները: Նույն ռասիզմն է, այլատյացությունն ու ագրեսիան» - ընդգծել է Չավուշօղլուն: