Գերմանացի գիտնականները թվային փորձի արդյունքում պարզել են` «Մոնա Լիզան» ժպտո՞ւմ է, թե ոչ
Արվեստի ոլորտի քննադատները երկարատև բանավեճերից ու քննարկումներից հետո փաստել են, որ Լեոնարդո Դա Վինչիի` 1503-ին ստեղծած «Մոնա Լիզան» ժպտում է:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, այս եզրակացությանն են հանգել գերմանական Ֆրայբուրգի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով փորձի մասնակիցների արձագանքները դիմանկարը դիտելիս:
Գիտնականների խումբը թվային մշակման է ենթարկել հանրահայտ կտավի սև և սպիտակ տարբերակները` կերպարի 4 «ժպտացող և աստիճանաբար տխրող» տարբերակ ստեղծելով:
Փորձի շրջանակներում 12 մասնակցի 9 պատկեր է ցուցադրվել 30 անգամ, որոնք դիտարկելիս նրանք պետք է նշեին՝ Մոնա Լիզան ուրա՞խ է, թե տխուր:
Նախնական պատկերը մասնակիցներն ուրախ են գնահատել դիտումների 97 տոկոսի դեպքում:










