Արգենտինայում ռոք փառատոնի ընթացքում հրմշտոցի հետևանքով 2 մարդ է մահացել

10:28 • 13.03.17

Արգենտինական Օլավարիա քաղաքում բացօթյա ռոք համերգի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով երկու մարդ է մահացել, ավելի քան 10 հոգի ստացել են վնասվածքներ, հայտնում է gazeta.ru-ն:


Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ երաժիշտները կատարում էին փառատոնի վերջին երգերից մեկը: Հանդիսատեսի հոծ բազմությունը շարժվել է դեպի բեմ, ինչի հետևանքով հրմշտոց և խուճապ է սկսվել:


Ոստիկանությունում կարծում են, որ փառատոնի ժամանակ իրավիճակը դուրս է եկել հսկողությունից՝ թույլատրելի թիվը գերազանցող մարդկանց թվաքանակի պատճառով: Միջոցառման կազմակերպիչների տվյալներով՝ այն այցելել է ավելի քան 250 հազար մարդ: Իսկ հենց Օլավարիա քաղաքում բնակվում է մոտ 100 հազար մարդ:

Արգենտինայում ռոք փառատոնի ընթացքում հրմշտոցի հետևանքով 2 մարդ է մահացել