Դիմա Բիլանն ամբողջովին հրաժարվել է մազերից (լուսանկարներ)
Սիրված ռուս երգիչ Դիմա Բիլանը վերջերս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սկզբից հայտնի դարձավ նրա առողջական լուրջ խնդիրների մասին, իսկ այժմ էլ Դիմայի նոր կերպարն է դարձել բուռն քննարկումների առարկա, գրում է Life.ru-ն:
Բանն այն է, որ Բիլանն ամբողջովին ճաղատացել է և նկարներ հրապարակել իր ինստագրամի էջում: Շատերը հավանել են նրա ոճային փոփոխությունը, շատերն էլ քննադատել: Իսկ օգտատերերից մի քանիսն էլ հաճոյախոսություններ են գրել երգչի կոստjումի հասցեին` գրելով, որ մոխրագույնը կատարյալ է նայվում նրա վրա:













