Իտալական ցուցահանդեսում ներկայացվել է Հիտլերի կտավը (լուսանկար)
Իտալական Լոմբարդիա մարզի Սալո քաղաքում բացվել է «Խելագարության թանգարան» ցուցահանդեսը, որին մասնավորապես ներկայացվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի` ավելի վաղ չցուցադրված կտավը: Այս մասին գրում է Corriere della Sera-ն:
«Այս կտավում վեհություն չկա, միայն թշվառություն: Սա խղճուկ մարդու աշխատանք է», - ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ Վիտորիո Սգարբին:
Նշվում է, որ կտավը բերվել է Գերմանիայից` անհատական հավաքածուից:
Աղբյուրի հաղորդմամբ` ցուցահանդեսին ներկայացվել է զանազան այլ նկարիչների մոտ 200 աշխատանք:











