Ճերմակազգեստ Քիմ Քարդաշյանը` ԼԳԲՏ համայնքի իրավունքներին նվիրված գալա երեկոյին (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի Beverly Wilshire հյուրանոցում մասնակցել է Family Equality Council Award գալա երեկոյին՝ նվիրված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ամբողջովին ճերմակ հագած Քարդաշյանը, որը ներկայացել է իրեն բնորոշ սեքսուալ տեսքով, երեկոյի ընթացքում բեմ է բարձրացել ու հուզիչ ճառ կարդացել՝ հաջակցություն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների:
Այնուհետև 36-ամյա աստղը պատվավոր մրցանակ է հանձնել ԱՄՆ-ում մեծ ճանաչում վայելող հեռուստապրոդյուսեր Ջոնաթան Մյուրեյին ու նրա ընկերոջը՝ Հարվի Ռիզին:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Քարդաշյանն արդեն տևական ժամանակ է, ինչ աջակցում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին՝ ամեն հարմար առիթի խոսելով նրանց իրավունքների պաշտպանության մասին:



















