Ռուսաստանը Եվրատեսիլում կներկայացնի Յուլիա Սամոյլովան (լուսանկարներ)
Ռուսաստանը «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին այս տարի Կիևում կներկայացնի երգչուհի Յուլիա Սամոյլովան: Այս մասին հաղորդում է ռուսական «Առաջին ալիքը»:
Տաղանդավոր երգչուհին, ով տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունի, Կիևում կատարելու է «Flame Is Burning» (Բոցն այրվում է) երգը:
Ըստ վիճակահանության արդյունքների՝ Ռուսաստանը հանդես կգա մրցույթի 2-րդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին Ուկրաինայի մայրաքաղաքում:















