Աֆրիկայի և Օվկիանիայի վայրի բնությունը` արհեստավարժ փայտագործի աշխատանքներում (լուսանկարներ)
Ծագումով քենիացի փայտագործ Գորդոն Փեմբրիջը զբաղվում է յուրահատուկ և բարդ նախշերով անոթների` սկահակների և ծաղկամանների դիզայնով և պատրաստմամբ: Վարպետի խոսքով՝ իր աշխատանքներում արտացոլվում է իր կապը բնության հետ:
«Այս կապը մայր բնության հետ հաճախ դառնում է իմ արվեստի հիմնական ոգեշնչումն ու աղբյուրը: Աշխատանքներս միավորում են պատմությունն ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներին` արտացոլելով իմ սիրելի տեղանքների վայրի բնությունը», - պատմել է Փեմբրիջը Bored Panda-ին:
Աղբյուրի հաղորդմամբ` Փեմբրիջն անհրաժեշտ փայտանյութը ստանում է փոթորկի հետևանքով ընկած ծառերից և մշակում այն խառատահաստոցի օգնությամբ: Այնուհետև վարպետն անոթներ է պատրաստում փայտից և զարդարում դրանք անհավանական գեղեցկության և բարդության նախշերով` վերջում ներկելով դրանք աերոզոլային ներկերի միջոցով:
Նշվում է, որ վարպետի ձեռագործ աշխատանքների գլխավոր «հերոսներն» Աֆրիկայի և Օվկիանիայի բուսական և կենդանական աշխարհներն են:




















