ԱՄՆ-ում կնկարահանվի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունը

23:51 • 14.03.17

Columbia Pictures կինոստուդիան մտադիր է նկարահանել «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունը:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, կինոնկարում գլխավոր դերերը մարմնավորելու են այլ հերոսներ: Առաջին մասը, որը նկարահանվել էր Սթիգ Լարսոնի գրքի հիման վրա, թողարկվել էր 2011-ին: Գլխավոր դերերը մարմնավորել էին Դենիել Քրեյգը և Ռունի Մարան:

Ֆիլմի շարունակությունը կստանա «Սարդոստայնում խճճված աղջիկը» անվանումը: Այն կնկարահանվի Դևիդ Լագերկրանցի գրքի հիման վրա: Ֆիլմի ռեժիսորը կլինի Ֆեդերիկո Ալվարեսը:

 


 

 

ԱՄՆ-ում կնկարահանվի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունը