Դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան կրկին երիտասարդ «ալֆոնսի» զոհ է դարձել. լրատվամիջոցներ

10:58 • 14.03.17

20-րդ դարի ամենագեղեցիկ իտալուհիներից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, կրկին երիտասարդ խաբեբայի խարդախության զոհ է դարձել: Դերասանուհու որդու խոսքով՝ 29-ամյա Անդրեա Պյացոլան, շահելով 89-ամյա կնոջ վստահությունը, ներկայում միայնակ կառավարում է նրա ամբողջ ունեցվածքը:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ իտալական լրատվամիջոցներին հղումով, Լոլոբրիջիդայի բարեկամները բողոք են ներկայացրել Պյացոլայի դեմ:


Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդը սկսել է դերասանուհու հետ մտերմություն անել 2011թ. սկսած: Նա հաճախակի այցելում էր Լոլոբրիջիդայի՝ Հռոմում գտնվող առանձնատունը, կատարում էր նրա բոլոր կարգադրություններն ու որպես անձնական վարորդ էր աշխատում:


Տևական մտերմությունից հետո Պյացոլային հաջողվել է Լոլոբրիջիդային հեռացնել բոլոր օգնականներից ու ընտանիքի անդամներից:


Դերասանուհու բարեկամների խոսքերով՝ իրենք չեն կարողանում հանդիպել կնոջը, քանի որ երիտասարդը վերահսկում է նրա յուրաքանչյուր քայլը:


Հայտնի է, որ Պյացոլան 7 մլն եվրո է ստացել թանկարժեք զարդերի ու բնակարանների վաճառքից:


Հիշեցնենք, որ 2013թ. Լոլոբրիջիդան իր նախկին փեսացուին մեղադրել էր խարդախության համար:

 

Նախկին փեսացուի հետ՝

 

Картинки по запросу gina lollobrigida 2013

 

Երիտասարդ տարիքում՝

 

Картинки по запросу gina lollobrigida 

Картинки по запросу gina lollobrigida

Похожее изображение

Картинки по запросу gina lollobrigida