Գույների հրավառություն. ինչպես են հնդիկները նշում Հոլի տոնը (լուսանկարներ)
Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որով հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ գունավոր ներկեր միմյանց վրա լցնելով։
Հոլին նաև անվանում են «գույների տոն»: Հնագույն հնդկական տոնակատարությունը մարմնավորում է գարնան խայտաբղետությունը:
Տոնակատարության ժամանակ մարդիկ գունավոր դիմափոշի են շաղ տալիս և ներկախառն ջուր ցողում միմյանց վրա: Ի դեպ, գունավոր փոշին պատրաստվում է դեղաբույսերից ու օգնում կանխել գարնանային վարակների տարածումը:
Իրար բավարար չափով ներկելուց հետո տոնակատարության մասնակիցները հավաքվում են ընտանիքներով՝ համեղ ճաշի սեղանի շուրջ:
Ստորև առաջարկում ենք AdMe.Ru-ի կազմած ֆոտոշարքի միջոցով տեսնել, թե ինչպես են հնդիկները նշում խայտաբղետ Հոլին.





























