Բեն Աֆլեքը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածությունից բուժման կուրս է անցել

11:21 • 15.03.17

Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքն իր ֆեյսբուքյան գրառման մեջ խոստովանել է, որ ալկոհոլային կախվածությունից ձերբազատվելու համար բուժման կուրս է անցել:


«Ես ավարտեցի ալկոհոլային կախվածությունից ձերբազատվելուն ուղղված բուժման կուրսը: Դա մի բան է, որի դեմ պայքարել եմ անցյալում և կպայքարեմ նաև ապագայում»,- գրել է 3 երեխաների հայրը:


Բացի այդ, հոլիվուդյան աստղը նշել է, որ ուզում է «կյանքը լիարժեք ապրել ու լավագույն հայրը լինել»: Աֆլեքի խոսքով՝ դա լիարժեք բուժվելու ճանապարհի առաջին քայլն էր:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Աֆլեքն ու կինը՝ դերասանուհի Ջենիֆեր Գարները, բաժանվելու որոշում էին կայացրել ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով:

 

Բեն Աֆլեքը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածությունից բուժման կուրս է անցել