Թոմ Հենքսը պատրաստվում է ճամփորդության մեկնել հին ՈՒԱԶ-ով

12:42 • 15.03.17

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսը պատրաստվում է ճամփորդության մեկնել հին ՈՒԱԶ-452 ավտոմեքենայով, որը խորհրդային երկրներում նաև «Բուխանկա» էին կոչում:


«Ես նոր բեռնատար ունեմ: Պատրաստվում եմ մեկնել ճամփորդության»,-գրել է Հենքսը սոցկայքերից մեկում՝ կից հրապարակելով լուսանկարը:


Ինչպես նշում է euromag.ru-ն, դերասանն ՈՒԱԶ-ով նկարն արել է Բուդապեշտում: Լուսանկարից երևում է, որ մեքենայի վրա հունգարական պետհարամանիշ է փակցված:


Աղբյուրը նկատում է, որ Հենքսի տվյալ հրապարակումն առավել շատ դուր է եկել ռուսախոս օգտատերերին, որոնք դերասանին խորհուրդ են տվել մի քանի հատ այսպիսի մեքենա գնել:

 

 

Թոմ Հենքսը պատրաստվում է ճամփորդության մեկնել հին ՈՒԱԶ-ով