Հոլիվուդում կնկարահանվի «Մատրիցա»-ի նոր տարբերակը

15:45 • 15.03.17

Հոլիվուդյան Warner Bros. կինոընկերությունը պատրաստվում է նկարահանել արդեն դասական դարձած «Մատրիցա» ֆիլմի նոր տարբերակը, որի վերաբերյալ աշխատանքներն արդեն վաղ փուլում են:


Ինչպես հայտնում է The Verge-ը, գլխավոր դերում հանդես է գալու Մայքլ Բաքարի Ջորդանը, որպես սցենարիստ ընտրվել է Զաք Պենը:


Աղբյուրը մանրամասնում է, որ 1999թ. նկարահանված օրիգինալ «Մատրիցա»-ի պրոդյուսեր Ջոել Սիլվերը ֆիլմի նոր տարբերակը ստեղծելու առաջարկով դիմել է Warner Bros.-ին:


Ուշագրավ է, որ «Մատրիցա» եռապատումը նկարահանած ու դրա սցենարները գրած Վաչովսկի եղբայրները չեն ներառվել նոր ֆիլմի ստեղծման աշխատանքներում:


Ինչ վերաբերում է եռապատման գլխավոր դերակատար Կիանու Ռիվզին, ապա նա ասել է, որ դեմ չէր լինի նոր «Մատրիցա»-ում նկարահանվել, եթե կինոնախագծում ներառված լինեն Վաչովսկի եղբայրները:

 

Հոլիվուդում կնկարահանվի «Մատրիցա»-ի նոր տարբերակը