Պուրիմը Երուսաղեմում. ամենասիրված հրեական տոնը` ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)
Հրեական Պուրիմը տոնվում է եբրայական օրացույցի ադար ամսվա 14-րդ և 15-րդ օրերին. այս տարի Պուրիմը նշվել է մարտի 11-ին և 12-ին: Պուրիմը խորհրդանշում է մ.թ.ա. 5-րդ դարում Պարսկական կայսրությունում բնակվող հրեաների փրկությունն Արտաքսերքս (Ախաշվերոշ) թագավորի մերձավոր Համանից:
Հայտնի է, որ Պուրիմը նշվում է ոչ միայն Իսրայելում. սա աշխարհի տարբեր երկրներում բնակվող հրեաների ամենասիրված տոներից մեկն է: Տոնական հանդերձանքով մարդիկ` մեծահասակներ և երեխաներ, հավաքվում են, երգում, պարում, զանազան խաղեր կազմակերպում և ալկոհոլային խմիչքներ օգտագործում` այսպիսով տոնելով հրեական պատմության ամենակարևոր և ուրախ իրադարձություններից մեկը:
The Daily Mail-ը ֆոտոշարք է հրապարակել` ցուցադրելով Պուրիմին նվիրված տոնական միջոցառումները Երուսաղեմի հնագույն թաղամասերից մեկում` Մեա Շեարիմում: Լուսանկարներից երևում է, որ նույնիսկ ավանդապաշտ հրեաներն են կարողանում ինքնամոռաց ուրախանալ:




















