Թրամփն առաջարկել է ձերբակալել Սնուփ Դոգին իրեն վիրավորած տեսահոլովակի համար (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ձերբակալել հայտնի ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգին տեսահոլովակի համար, որում նախագահը ներկայացվել է ծաղրածուի կերպարով: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Տեսահոլովակի սյուժեի համաձայն` երաժիշտը բռնում է նախագահ-ծաղրածուին, ինչից հետո կրակում է նրա վրա խաղալիք ատրճանակից:
Դոնալդ Թրամփը Twitter-ում անդրադարձել է ռեփերի տեսահոլովակին` առաջարկելով ազատազրկել նրան:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկո Ռուբիոն նույնպես քննադատել է տեսահոլովակը:
«Նմանատիպ գործողությունները կարող են սխալ ընկալվել: Մեզ հայտնի են ամերիկացի նախագահների սպանության դեպքեր: Պետք է ավելի զգույշ լինել նման արտահայտություններ անելիս», - նշել է Ռուբիոն:










