Ջասթին Բիբերը կրկնօրինակում է Էմինեմի ոճը. The Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը վերջին շրջանում հաճախ է փորձարկումներ անում իր ոճի հետ ու պարբերաբար փոխում արտաքինը: Այժմ միլիոնավոր աղջիկների 23-ամյա կուռքը ներկայանում է կարճ կտրած և շեկ ներկած մազերով՝ ակնհայտորեն նմանվելով հայտնի ռեփեր Էմինեմին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սանրվածքից բացի, Բիբերի և 44-ամյա Էմինեմի միջև կան մի շարք այլ նմանություններ՝ սպորտային, մկանուտ կազմվածքն ու մարմնի վրա դաջվածքների առատությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բիբերը շատ է հավանում ռեփերի գործունեությունն ու տարբեր առիթներով կատարել է նրա հայտնի հիթերը: Ինչ վերաբերում է Էմինեմին, ապա նա բավական լավ է վերաբերվում երիտասարդ երգչին և նույնիսկ փորձել է օգնել նրան ընկճախտում հայտնված ժամանակ:
















