Շերը ներկայացրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առաջին պաստառը

19:50 • 16.03.17

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան էջում հրապարակել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պաշտոնական պաստառը:

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմը` Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի և Շառլոտ Լը Բոնի գլխավոր դերակատարմամբ, ամերիկյան կինոթատրոններում կցուցադրվի ապրիլի 21-ին: Ֆիլմի նոր թրեյլերը ներկայացվել էր մարտի 2-ին:

Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանի ուսանողներից մեկը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմն ու կոչ անելով ծանոթանալ պատմությանը:

Մարտի 10-ին թողարկվել էր նաև ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելի «Խոստումը» երգը, որը հնչում է համանուն ֆիլմում:

 

  

 

Շերը ներկայացրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առաջին պաստառը