ԱՄՆ-ում արվեստագետը բնապատկերներ պարունակող պաստառներով փոխարինել է գեղեցիկ տեսարանները փակող գովազդային վահանակները (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում գտնվող Կոաչելա հովիտը ենթարկվել է փոփոխությունների` հյուրընկալելով Desert X կոչվող արվեստի բացօթյա փառատոնը:
Միջոցառման մասնակից՝ արվեստագետ Ջենիֆեր Բոլենդեն հետաքրքիր նախագիծ է հեղինակել. նա բնապատկերներ պարունակող պաստառներով փոխարինել է շրջակա միջավայրի տեսարանները փակող գովազդային վահանակները` այսպիսով կարևոր հաղորդագրություն հղելով հասարակությանը:
Bored Panda-ն գրում է, որ նախագիծը կոչվում է Visible Distance / Second Sight («Տեսանելի հեռավորություն/Երկրորդ հայացք»)։
Նշվում է, որ Desert X փառատոնը շրջակա միջավայրի հետ վերամիավորումը խրախուսելու փորձ է: Ջենիֆեր Բոլենդեի նախագիծը շեղում է հասարակության ուշադրությունն առևտրային գովազդից և կենտրոնանում Կոաչելա հովտի գեղեցկության վրա:















