Հարսանեկան լուսանկարներ՝ առանց դեկորացիաների և այլ «ավելորդությունների» (լուսանկարներ)
Իսպանացի Վիկտոր Լակսը ճանաչվել է լավագույն հասարակական լուսանկարիչ` Fearless հարսանեկան լուսանկարիչների ասոցիացիայի հեղինակավոր մրցույթի 2016 թվականի տվյալներով:
36-ամյա իսպանացին լուսանկարչությամբ է զբաղվում Սարագոսայում ուսումն ավարտելուց հետո: Նա աշխատել է որպես ֆոտոթղթակից իսպանական թերթերում և ազգային տեղեկատվական գործակալություններից մեկում, սակայն 2008 թվականից որոշել է իրեն նվիրել հարսանեկան լուսանկարչությանը:
Վիկտորին հիացրել է ստեղծագործական հնարավորությունների բազմազանությունը, որը տրամադրում է հարսանեկան լուսանկարչությունը. նա հայտնաբերել է, որ գոյություն ունի լուսանկարչության այլ տեսակ` առանց դեկորացիաների և այլ ավելորդությունների, որոնք կարող են փոփոխել նորապսակների համար հատուկ օրը:
Bigpicture-ը գրում է, որ Լակսը փորձում է ոչ միայն սեղմել տեսախցիկի կոճակը, այլ նաև «պահածոյացնել» յուրաքանչյուր ակնթարթ, որպեսզի այն հավերժ պահպանվի: Լուսանկարչի խոսքով` հարսանեկան ռեպորտաժ ստեղծելու և աշխատանքից բավականություն ստանալու միակ միջոցը հարսնացուի և փեսացուի հետ ակտիվ շփումն է և նրանց հետ այդ հատուկ օրն ապրելը` մեծագույն նրբությամբ վերաբերվելով յուրաքանչյուր դետալի և ժեստի:



























