Էմմա Ուոթսոնը մտադիր է դատարան դիմել համացանցում տարածված անձնական լուսանկարների հարցով

12:29 • 16.03.17

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը մտադիր է դատարան դիմել համացանցում տարածված նրա մի քանի տասնյակ անձնական լուսանկարների հարցով: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով դերասանուհու ներկայացուցչին:

«Գողացվել են այն լուսանկարները, որոնցում երևում է` ինչպես է Էմման մի քանի տարի առաջ հագուստներ փորձում իր ոճաբանի հետ: Այս լուսանկարներում նա մերկ չէ: Իրավաբանները ստացել են համապատասխան հրահանգները. ավելի մանրամասն տեղեկություններ չենք տրամադրում», - մեջբերվում է Ուոթսոնի ներկայացուցչի խոսքը:

Հայտնի է, որ ավելի վաղ համացանցում տարածվել են Էմմա Ուոթսոնի անկեղծ լուսանկարները` առանց նրա համաձայնության:

Էմմա Ուոթսոնը մտադիր է դատարան դիմել համացանցում տարածված անձնական լուսանկարների հարցով