Մարիոն Կոտիյարը երկրորդ անգամ է մայրացել

23:42 • 17.03.17

41-ամյա ֆրանսուհին երկրորդ անգամ է մայրացել. ծնվել է դերասանուհու դուստրը:

Ինչպես հայտնում է Euromag-ը, Մարիոն Կոտիարը և նրա ամուսինը` ռեժիսոր ու դերասան Գիյոմ Կանեն որոշել են փոքրիկին Լուիզա անվանել: Աղջիկը լույս աշխարհ է եկել մեկ շաբաթ առաջ, սակայն զույգը մամուլին այդ մասին նոր է հայտնել:

Կանեն և Կոտիյարը ծանոթացել են «Սիրահարվիր, եթե համարձակվես» ֆիլմի նկարահանումների ժամանակ և ամուսնացել են 2007-ին: Զույգն արդեն 5-ամյա որդի ուներ` Մարսելը: Այժմ նրանց ընտանիքը համալրվել է դստրիկով:

 

 

 

 

Մարիոն Կոտիյարը երկրորդ անգամ է մայրացել