Հռոմում Կոլիզեումի պատմությանը նվիրված ցուցահանդես է բացվել

02:35 • 17.03.17

Իտալիայի մայրաքաղաքում ցուցահանդես է բացվել, որը պատմում է Հռոմեական կայսրության կողմից կառուցված աշխարհի խոշորագույն ամֆիթատրոնի՝ Կոլիզեումի մասին, հայտնում է Euromag-ը:

«Ցուցահանդեսը ցույց է տալիս Կոլիզեումի անհավատալի կարողությունը վերափոխվելու ամենատարբեր օբյեկտների», - բացատրում է կազմակերպիչներից Ֆրանչեսկո Պրոսպերետին:


Ցուցահանդեսը ներառում է Կոլիզեումի կյանքի բոլոր ասպեկտները՝ 2 հազար տարվա կտրվածքով: Հռոմեական կրկեսից և ամենահարուստ հռոմեացիների հիվանդանոցից մինչև միջնադարյան բերդ և XVII-րդ դարի բուսաբանական այգի:


Ցուցահանդեսը, որը գտնվում է հենց Կոլիզեումի շուրջ, ներկայացված կլինի մինչ 2018 թվականի հունվարը:

Հռոմում Կոլիզեումի պատմությանը նվիրված ցուցահանդես է բացվել